«Սևան» ՔԿ-ում հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի
Իրավունք
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի:
Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին