Բռնվեց՝ սուրճի ավտոմատ սարքը բացելիս
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վաչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նկատել են մի երիտասարդի, ով երկաթյա ձողով փորձում էր բացել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ գտնվող սուրճի ավտոմատ սարքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Գողության փորձ կատարողը, ով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, 1990 թ. ծնված Արման Ս.-ն էր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արման Ս.-ն Երևանի Իսահակյան փողոցի թիվ 30 և Տերյան փողոցի թիվ 62 հասցեներին կից սուրճի ավտոմատ սարքերից գողացել է դրամարկղերը:
Արման Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին