Մարդու իրավունքների պաշտպանը ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին
Իրավունք
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:
Քննարկման ընթացակարգի շրջանակներում Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը:
Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաեւ Առողջապահության նախարարին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին