Գյուղապետի ջրախեղդ եղած որդու մահվան դեպքով կատարվում է քննություն
Իրավունք
2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, Սիսիանի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրամբարում մարդ է խեղդվել:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ, Սիսիանի ՀՓՋ-ի մարտական մեկ հաշվարկ:
Նախնական տվյալներով' հունիսի 4-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, 1994 թ. ծնված Միքայել Մկրտչյանը ջրախեղդ է եղել «Սպանդարյան» ջրամբարում լողալիս: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ ժամը 16:40-ին, հայտնաբերվել է երիտասարդի դին և ջրից դուրս հանվել:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտե


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին