Արցախում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը. «Ազատություն»
Իրավունք
Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։
«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել»,- ասաց Գրիգորյանը։
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին