Ինչը դրդեց մորը 3000 դոլարով վաճառել իր նորածին երեխային. (տեսանյութ)
Իրավունք
ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում օրեր առաջ տվյալներ էին ստացվել, որ ոմն Ալլա, ծննդաբերել է և իր աղջիկ երեխային բուժքույրերից մեկի օգնությամբ վաճառել է ոմն Քրիստինեի։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ է հրապարակել, որում մանրամասնում է դեպքը։
Ըստ այդմ՝ երեխայի մայրը՝ Ալլան, արտաամուսնական կապեր է ունենում և հղիանում։ Չցանկանալով ծննդաբերել՝ դիմում է հիվանդանոց հղիությունն ընդհատելու համար։ Սակայն, բժիշկները կնոջը բացատրում են, որ արդեն 4 ամսական հղիությունն ընդհատելը վտանգավոր է։
Դեպքի մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին