Արգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ Աբրահամյան Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջ Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ևս երկու բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆ Նեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվում Պեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել» Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Ռոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան Քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար Ղազարյան 

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ստեփանավանում ավազակային հարձակում գործած 3 անձի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նաև մի շարք գողություններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից' հավելելով. «2014 թվականի մարտի 16-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, ավազակային հարձակման է ենթակվել անհատ ձեռնարկատեր Բ.Սաքուլյանը. առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել նրա կողմից շահագործվող առևտրի սրահ, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը, ապա հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել են Լոռու մարզի երկու բնակիչ՝ Գ. Բաղդասարյանը և Տ. Յարատովը, ովքեր, նախնական համաձայնությամբ, 2014 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, դեմքերը քողարկելով արհեստական մորուքներով ու ակնոցներով, ատրճանակով զինված, մուտք են գործել Բ.Սաքուլյանի կողմից շահագործվող առևտրի սրահ, կյանքի ու առողջության համար վտան գավոր բռնություն գործադրելով՝ կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը,ապա հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի: Նախնական քննության տվյալներով՝ հափշտակվել է 230 հատ ոսկյա, 30 հատ արծաթյա զարդ։

Քրեական գործով իրականացված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած անձանցից մեկը Ստեփանավան քաղաքում կատարել է նաև գողություններ, որոնցից երկուսը՝ այլ անձի հետ, որի ինքնությունը ևս պարզվել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակիչ Գ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տ.Յարատովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ նա մեկ այլ քրեական գործով դատապարտվել է ազատազրկման և ներկայումս գտնվում է «Սևան» ՔԿՀ-ում:

Պ. Ջիլավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ ԱբրահամյանԻնչու են ԱՄՆ-ում կասեցրել ներգաղթային վիզաները․ ԶԼՄԻրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջՌուբիոն դաշնակիցներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն չի հարվածի ԻրանինՓոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթԱրտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել էՓյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործիՌուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ևս երկու բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆՆեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվումՊեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել»Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասՌոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն ՍիմոնյանՔաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար ՂազարյանԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը՝ ապօրինի․ պաշտպանությունը դիմել է Վերաքննիչ դատարանՌուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափովՍուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումներըՀրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՔոչարյանի գործով ևս 4 անձ կալանավորվել էԵրևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքըՆորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ ՎոլոդինՎերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. ԹունյանՄեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել էՌոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվելՁերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. ՎարդևանյանՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահԻրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումըԲաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՓաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա ՂազարյանԻրինա Յոլյանն առաջադրվեց որպես ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուԶելենսկին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ողջունել Հայաստանի եվրոպական ընտրությունըՌուսաստանում եվրոպական ավտոմեքենաների պահանջարկը ռեկորդային աճ է գրանցելԶելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է Ուկրաինայի «Ազատության» շքանշանով Փաշինյանի սպառնալիքները և բառապաշարը չեն հուզու՞մ ԵՄ–ին, այդպե՞ս եք ԵՄ գնում. հարց՝ ՂազարյանինՄենք որևէ բան չենք արել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ՌուբինյանՈվքե՞ր են ընդգրկվել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի կազմում․ հայտնի են անուններըԵրևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին
Ամենադիտված