Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումը Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են 

«Լույսի» տեսուչը ծեծի է ենթարկել բնակչին, քննիչը փորձում է քրեական գործը փակել. ահազանգում է քաղաքացին

Իրավունք

«Լույսի» տեսուչների կողմից բաժանորդների վրա՝ սպառած էլեկտրաէներգիայի վճարների ուռճացված թվեր գրելու արատավոր պրակտիկան Հայաստանում, որքան էլ ցավալի է, բայց չի վերանում, գնալով ավելի է խորանում։ ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադառնում է ուշագրավ մի դեպքի, որի մանրամասները բավական հետաքրքիր են ոչ միայն ապօրինությունների շղթայի բացահայտման տեսանկյունից, այլև դրանում պետական մարմինների և պաշտոնյաների ներգրավվածության մասով։

Եվ այսպես, սկսենք սկզբից։

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 16-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 3 հասցեի բնակիչ Էդուրդ Հինյանը պարզում է, որ սպառած հոսանքի դիմաց իր տարածքի լույսի տեսուչը ավել գումարներ է գրում։ Ավելի կոնկրետ՝ մարտ ամսին սպառած հոսանքի դիմաց բնակչին պարտավորեցնում են վճարել 30 հազար դրամ, այն դեպքում, երբ ձմռան ամենացուրտ ամիսներին նրանք այդքան գումար չեն վճարել։ Բնակիչը հրաժարվում է վճարել 30 հազար դրամը, տեսուչին ասելով, որ կվճարի միայն 20 հազարը, քանի որ նախորդ ամիսներին անգամ 20 հազարը չի գերազանցել։ Առնվազն տարօրինակ է՝ ինչպե՞ս կարող է բնակիչը ձմռան ամենացուրտ ամիսներին վճարել 20 հազար դրամ, իսկ ապրիլին ՝ 30 հազար։

Նրա այս վճռականությունը դուրս չի գալիս էլցանցի տեսուչին՝ Սամվելին, ով այցելում է բաժանորդի տուն՝ «հարցերը լուծելու»։ Սամվելը մենակ չի գնում, իր հետ տանում է մի քանի հաստավիզ դուրսպրծուկների, ովքեր հենց բաժանորդի տանը՝ մանկահասակ երեխայի մոտ, ծեծի են ենթարկում բնակչին՝ հոսանքի ուռճացված թվերը չմուծելու և իր իրավունքների համար պայքարելու համար։ Շտապ օգնությունը ծեծված բնակչին տեղափոխում է Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Էդուրադի 4-ամյա երեխան այժմ հոգեբանի մոտ է այցելում, քանի որ դեպքից հետո վախեցել է։ 

Տեսուչը

Ի՞նչ է պատմում ծեծի ենթարկված Էդուրադ Հինյանը

Նրա խոսքով՝ իրեն տեղափոխում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ սկսվում է ապօրինությունների ու կեղծիքների շղթան։ «Ինձ տեղափոխում են հիվանդանոց, էնտեղ գլուխս նկարեցին։ Բժիշկներն էլ կապի մեջ էին էլցանցի տեղամասի պետի ու իր մարդկանց հետ։ Հետո բժիշկը եկավ ասաց՝ հանեք ռենտգենի։ Ռենտգենի եզրակացություններն էլ հիվանդանոցից իրենց ցանկությամբ գրեցին՝ չհաշված այն, որ ինձանից շտապ օգնության կանչի համար պահանջում էին 40 հազար դրամ։ Օրեր հետո, երբ ցավերն ավելի խորացան, համակարգչային տոմոգրաֆիայի գնացի, որի բժիշկն ասաց, որ ինձ մոտ առկա է կոտրվածք և քունքոսկրի ներհրված կոտրվածք»,- պատմում է նա։

Ի՞նչ են արել իրավապահ մարմինները

Ոստիկանությունը բողոքը ստանալուց հետո, այն ուղարկում է Քննչական կոմիտե։ Հարուցվում է քրեական գործ։ Նշանակված քննիչ Պետրոսյանը փորձում է հետաձգել քրեական գործը, հավանաբար, փակելու նպատակով։ Ծեծված բնակչին ևս մեղադրանք է առաջադրվում՝ տեսուչին խփելու համար, որն, ըստ Էդուարդի, անհիմն է, ինքը տեսուչին չի խփել, վերջինս էլ որևէ վնասվածք չունի։ «Իրենք գնացել են դատական բժշկի մոտ, փող են տվել ու իրենց ուզած եզրակացությունը ստացել: Ես բոլոր թղթերն ունեմ, որոնք ապացուցում են իմ ասածը։ Կոռուպցիան սկսվել է հենց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Ես բոլորի վրա բողքելու եմ մինչև վերջ, քանի որ այս կծիկը պետք է քանդվի։ Դատական բժիշկը գրում է, թե ես բութ գործիքով խփել եմ տեսուչին, հիվանդանոցում գրում են թեթև մարմնական վնասվածք այն դեպքում, երբ նման բան չկա»։ Այժմ ընթանում է քրեական գործի նախաքննությունը։

Ջրվեժի բնակիչը մեկ կարևոր հանգամանք ևս շեշտեց։ Նրա խոսքով՝ քանի որ իրենց տունը գտնվում է Ջրվեժի ռեստորանների հարևանությամբ, իսկ այդ ռեստորանները հաշվիչներ չունեն կամ ունեն, բայց շատ քիչ վարձ են մուծում, պետք է մի տեղից լրացնել ծախսած հոսանքի չվճարված գումարների բացը. «Դա անում են մեր՝ բնակիչներիս միջոցով»։

Ստացվում է հետևյալ պատկերը. ՀԷՑ-ի տեսուչները, տեղամասային պետերը ծեծի կենթարկեն ցանկացածին, ով կհամարձակվի չվճարել իրենց գրած հոսանքի վարձը։ Բժիշկները կարող են ուրանալ իրենց տված Հիպոկրատի երդումը՝ գումարի դիմաց։ Քննիչները կարող են օրենքից դուրս գործողություններ կատարել՝ իրենց շեֆերի կամ «լավ տղեքի» հրամանով։ Եվ այդ ամենի արդյունքում տուժում է քաղաքացին։ Այսինքն՝ ապօրինությունները կատարվում են բարձր մակարդակով, կոծկումները կատարվում են իրավապահների մակարդակով։ ԼՈՒՐԵՐ.com-ը հետամուտ է լինելու քրեական գործի ընթացքին։ Վերջում հավելենք, որ մեր տրմադրության տակ կան բոլոր փաստաթղթերը, հիվանդանոցների ախտորոշումները, որոնք հարկ եղած դեպքում՝ կներկայացնենք։ 

Տեսանյութն արվել է հենց ապրիլի 25-ին՝ վիճաբանության օրը։ Կադրերում՝ էլցանցի տեսուչն է, ում քիչ հետո միանում են ևս մի քանի հոգի, ովքեր էլ ծեծի են ենթարկում Էդուարդ Հինյանին։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Ամենադիտված