Պաշտոնատար անձանց նկատմամբ սուտ մատնության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել
Իրավունք
«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքները, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գործող քրեական օրենսդրության համաձայն՝ հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության փաստով հարուցվել և քննվել է 8, իսկ 2015թ.-ին՝ 17 քրեական գործ:
2014-2015թթ. քննված քրեական գործերով սուտ մատնություն կատարած մեղավոր անձինք դատապարտվել են: 2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ՝ սուտ մատնության փաստով հարուցվել և քննվում են արդեն 27 քրեական գործեր, որոնցից 12-ի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին