Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Սա ի՞նչ է` աբսուրդի թատրո՞ն…

Իրավունք

Հայաստանում ստորև ներկայացվողը, որքան մեզ հայտնի է, չլսված-չտեսնված դեպք է այն առումով, որ մի խումբ լրատվամիջոցներ, ավելի ճիշտ, լրատվական գործունեություն իրականացնողներ դատի են տրվել մամուլի ասուլիս լուսաբանելիս իբր թե զրպարտելու և վիրավորելու համար:
Ընդգծեմ, որ լրատվական գործունեություն իրականացնողների դեմ հայցեր են ներկայացվել այն պարագայում, երբ նրանց պատկանող լրատվամիջոցներում հրապարակված նյութերում առկա, հայցվոր Բավական Խաչատրյանի կողմից վիճարկվող տեղեկությունները և վերջինիս հասցեին ասված, իր բովանդակությամբ վիրավորանք համարված «Մամա Ռոզա» արտահայտությունը «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում 2016թ. փետրվարի 16-ին մամուլի ասուլիսով հանդես եկած հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հրապարակային ելույթի բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են:

Ավելին' լրատվական գործունեություն իրականացնողներն այդ տեղեկությունները հրապարակելիս կատարել են հղում տեղեկատվության աղբյուրին' Սարգիս Հացպանյանին: Այսինքն' խոսքն այնպիսի դեպքի մասին է, որ եթե հետագայում պարզվի նույնիսկ, որ Սարգիս Հացպանյանի ասածներում իրոք կա զրպարտություն ու վիրավորանք, ապա այն հրապարակած լրատվամիջոցները «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, միանշանակ ենթակա չեն պատասխանատվության, պատասխանատվության ենթակա կլինի Սարգիս Հացպանյանը: Եվ, այնուամենայնիվ, Վանաձորում հաշվառված այդ կինը' Բավական Խաչատրյանը, որի կողմից հայ կանանց Թուրքիայում սեռական և աշխատանքային շահագործման ենթարկելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ նախապատրաստված նյութերի հիման ՀՀ քննչական կոմիտեում օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի («Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը») 1-ին մասի հատկանիշներով, մինչ այդ իր ներկայացուցչի միջոցով հայց է ներկայացրել ոչ միայն Ս. Հացպանյանի դեմ, այլև տվյալ ասուլիսն իրենց լրատվամիջոցներով լուսաբանած ընկերությունների: Այս կապակցությամբ դիմեցինք հունիսի 22-ին, ժամը 16:30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող հրավիրված «Լրագրողի Հայացք» ՍՊԸ տնօրեն, Nyut.am կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանին, Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանին և «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի նախագահ Տիգրան Հարությունյանին' խնդրելով վերոնշյալի առնչությամբ նրանց մեկնաբանությունները, ինչպես նաև պատասխանն այն հարցի, թե որպես պատասխանող դատարան հրավիրվելու առնչությամբ ինչ են պատրաստվում անել առաջիկայում:

Աշոտ Աղաբաբյան.- Նախ, ոչ մի բան էլ մտադիր չեմ անել, սա աբսուրդ է, ուղղակի ծիծաղելի է, մամուլի ասուլիս օրական 15-20 հատ լինում է, լրատվամիջոցների մասնագիտական պարտականությունն է հանրությանը տեղեկացնել, թե տվյալ ասուլիսում ինչ է ասվել, ինչ տեղեկություններ են հայտնվել: Չգիտեմ ինչ պատասխանեմ, երբ լրատվամիջոցին իր պարտականությունը կատարելու համար դատի են տվել, դատարանն էլ մեզ պատշաճ պատասխանող է ճանաչել: Ուղղակի ծիծաղելի է, եթե այսքան տխուր չլիներ: Զարմանալի է… Հացպանյանն օրերս էլի ասուլիս է տվել, գուցե այնպես են անում, որ Հացպանյանի ասուլիսին ոչ մեկը չգնա՞… Դա էլ է ծիծաղելի: Այսինքն' նայած ով է ասուլիս տալիս, այդտեղ ինչ-որ վտանգավորության աստիճա՞ն կա:

Հացպանյանի ասածի ճիշտ կամ սխալ լինելու մասին ես չեմ խոսում, դա, եթե դատի են տվել, դատարանի պարզելու խնդիրն է, Հացպանյանի խոսքի տերն ինքն է, նա դատարանում իր ասածի հիմքերի առնչությամբ պատասխան կտա, բայց ինչպե՞ս կարելի է լրատվամիջոցներին այս գործով պատասխանող համարել ու պատասխան տալու համար դատարան հրավիրել, բա չե՞ն տեսնում, որ ծիծաղելի վիճակում են հայտնվում: Չէ՞ որ մեզ պատասխանատվության կանչելը հակասում է օրենքին, ուրեմն, ի՞նչ է, այս երկրում չի՞ կարելի ասուլիս լուսաբանել:
Ես այս մասին իմ ղեկավարած կայքում արդեն մի լուր եմ հրապարակել' ընթերցողներին տեղյակ պահելով կատարվածի մասին: Չգիտեմ, այսպիսի բանի առաջին անգամ եմ հանդիպում իմ բազմամյա լրագրողական ու խմբագրական գործունեության ընթացքում: Նույնիսկ ծիծաղելի է, ամոթ է, որ ես որպես պատասխանող գնամ այդ նիստին: Ես զարմացած եմ ընդհանրապես մակարդակի վրա:

Աննա Իսրայելյան.- Սա առաջին անգամը չէ, որ «Առավոտին» փորձում են պատասխանատվության կանչել այլոց արտահայտած տեսակետների, տեղեկությունների պատասխանատվությունը մեզ վերագրելով: Ավելի վաղ դեպք է եղել, երբ Տիգրան Եգորյան- Լուսինե Հակոբյան փաստաբանական խումբը դատական բոլոր աստիճաններով անցավ (կարծեմ թե, նույնիսկ մտադիր են այլ կառույցի դիմել), նրանք իրենց սլաքներն ավելի շատ ուղղեցին «Առավոտի» դեմ' Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի' մեր թերթին տված հարցազրույցի և հարցազրույցում արած պնդումների համար: Ես այդպես էլ չտեսա, որ իրենք այդ մարդու հետ կապված ինչ-որ գործընթաց նախաձեռնեին, բայց «Առավոտի» դեմ դիմեցին հնարավոր բոլոր ատյաններին և մերժում ստացան: Կարծում եմ, նույն ճակատագիրը սպասվում է նաև այս հայցին: Ուղղակի մի քիչ ավելի խելացի են եղել, քան իմ բերած նախորդ օրինակի պարագայում է, քանի որ նաև բանախոսին' այդ տեղեկությունները հայտնողին են պատասխանատվության կանչել:

Ես չգիտեմ' հայցվորը, նրա ներկայացուցիչը տեղյա՞կ են, թե ոչ, կասկածում եմ, որ տեղյակ չեն, բայց եթե իսկապես տեղյակ չեն, հիշեցնեմ կամ տեղեկացնեմ, որ գոյություն ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասը, ըստ որի, անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս, հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին ու հեղինակին: Այդ հիմքով արդեն քանի դատական վճիռ կա, և եթե մեզանում գործեր նախադեպային իրավունքը, դատավորը, կարծում եմ, հայցը լրատվամիջոցների մասով ընդհանրապես պետք է ի սկզբանե մերժեր, որովհետև շատ ակնհայտ է, որ մենք այս դեպքում ընդամենը բարեխիղճ վերարտադրություն ենք իրականացրել: Ասեմ ավելին' նույնիսկ վերարտադրել ենք ավելի քիչ, քան այդ ասուլիսում հնչել է, և լրատվամիջոցներին այս դեպքում պատասխանատվության կանչելը և փորձելը նրանցից Հացպանյանի ասածների համար ինչ-որ գումարներ գանձել, ուղղակի, չգիտեմ, իրավաբանական անգրագիտություն է, եթե չասեմ ավելին:

Դատական նիստին ներկա կլինենք «Առավոտի» երկարամյա իրավական պատասխանատուի միջոցով, նա այսպիսի դատավարություններում մեզ ներկայացնելու, ցավոք, հարուստ փորձ ունի:

Տիգրան Հարությունյան.- Ես սրան այնքան անլուրջ եմ մոտեցել, որ նույնիսկ ամբողջությամբ չեմ կարդացել հայցը, բացել եմ, նայել եմ ինչ է, գցել եմ մի կողմ, որովհետև համարել եմ աբսուրդ: «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից նաև այն դեպքում, եթե դա հրապարակային ելույթի բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին: Այս դեպքում մենք հենց այդպես էլ վարվել ենք, նաև հղում ենք կատարել Սարգիս Հացպանյանի վրա որպես տեղեկատվության աղբյուրի: Ինձ համար զարմանալի է, որ մենք' լրատվական գործունեություն իրականացնողներս, այս գործով պատասխանող ենք համարվել: Առաջիկա դատական նիստին ներկա կլինենք, ճիշտն ասած, դեռ չեմ որոշել' անձա՞մբ, թե փաստաբանի միջոցով' որպես մեր ներկայացուցչի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված