Փականը կոտրել են ու անասնագոմից անձեռոցիկ փաթեթավորող սարք են գողացել
Իրավունք
Ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել 35-ամյա Ռոման Ա.-ն եւ հայտնել, որ Կոտայք գյուղի գոմերից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ դռան փականը կոտրելով՝ իրեն պատկանող անասնագոմից գողացել են անձեռոցիկ փաթեթավորող սարք:
Պարզվել է, որ գողությունը կատարել են 25-ամյա Ժորա Մ.-ն եւ 21-ամյա Արտյոմ Մ.-ն:
Վերջիններս հունիսի 16-ին, ժամը 1-ին, ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին