Սէֆիլեանին չեզոքացնելու հրամանը Պուտինն է տվել. ՀԽ անդամ
Իրավունք
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանին փակի տակ պահելով՝ ռեժիմն ուզում է փակել 800 հեկտար հողատարածքի հանձնման հարցը, և ի վերջո հանձնել Արցախն ու Հայաստանը։
«Սերժ Սարգսյանն ու մնացած ազգադավները փորձում են հանձնել Արցախը։ Հանձնարարությունը եկել է Վլադիմիր Վլադիմիրիչի կողմից՝ չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խանգարել հողեր հանձնելուն»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը։ Նա համոզված է, որ սա ռեժիմի կողմից սարքված կրկես է։
Հավելենք, որ Ժիրայր Սէֆիլեանի գրասենյակում շարունակվում է խուզարկությունը։ Հայտնի չէ՝ ներսում քանիսն են և ինչ է կատարվում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին