Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Սուտասանի պատմությունն է ստացվելու՝ մի օր իսկապես ինչ-որ մեկը զինված հեղաշրջում է անելու, ոչ ոք չհավատա

Իրավունք

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը շատերի համար անակնկալ չէր։ Ձերբակալությունից օրեր առաջ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում անդրադարձ կատարվեց Սէֆիլյանի ու իր անցած մարտական ուղուն՝ փորձելով հասարակության աչքում նսեմացնել նրան, որպես ռազմական գործիչի և հրամանատարի։ Այս հաղորդաշարին հետևեց ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունն, ըստ որի, «2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն»։

Բերման ենթարկված 6 անձանցից մեկն էլ Ժիրայր Սէֆիլյանն է եղել։ «Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն` չհեռանալու մասին, 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն անտեղյակ են, թե ինչ ավտովթարի մասին է խոսքը։ Ավելին՝ վստահ են, որ դա շինծու մեղադրանք է։ «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ այդպես էլ չկարողացան պարզել` ինչ ավտովթարի մասին է խոսքը, ովքեր են այդ վթարված մեքենայի մեջ եղել, և ովքեր են ցուցմունք տվել։

«Սէֆիլյանը կապ չունի այդ վթարի հետ։ Վթարի ժամանակ ոստիկանությունը եկել է և հայտնաբերել այդ զենքը։ Դա շատ խիստ կասկածներ է հարուցում։ Կարծես՝ սարքած միջադեպ լինի։ Ամեն ինչ հուշում է, որ դա կազմակերպված է եղել։ Պարոն Սէֆիլյանը մեքենայի մեջ չի եղել։ Ամենայն հավանականությամբ, էդ մարդիկ, ովքեր վթարը կազմակերպել են, շարունակությունն էլ են արել՝ ցուցմունք են տվել, որ Սէֆիլյանը կապ ունի։ Իսկ այդ վթարի մասնակիցները կալանավորված են։ Ես չգիտեմ, թե ովքեր են դրանք։ Միայն հիշում եմ գրասենյակի խուզարկության ժամանակ դատարանի որոշման փաստաթղթի մեջ ինչ-որ Հովհաննեսի անուն կար նշված։ Ազգանունը չեմ հիշում, մյուսի տվյալներն ընդհանրապես չեմ հիշում, որովհետև այդ պահին ինձ ավելի հետաքրքիր էր, թե ինչ հիմքերով են խուզարկություն իրականացնում»,- մանրամասնեց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ նույն սցենարն է առաջ քաշվում, ինչ բանդայի գործով. «Իբր ուզում են զինված հեղաշրջում անել։ Բայց այստեղ մեկ ուրիշ եզրակացություն էլ է առաջանում։ Արդեն որերորդ անգամ է` զինված հեղաշրջման մեղադրանքով մարդկանց են կալանավորում։ Սուտասանի պատմությունն է ստացվելու՝ մի օր իսկապես ինչ-որ մեկը զինված հեղաշրջում է անելու, ու ոչ մեկը չհավատա։ Արդեն շատ խաղացին այդ թեմայի հետ»։

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպության անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ևս տեղյակ չէր, թե ինչ ավտովթարի մասին է խոսքը։ Նա միանշանակ պնդում է՝ Սէֆիլյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է։

«Դա արվեց` թուլացնելու այն պայքարը, որը նախաձեռնել է Սէֆիլյանը, տարածքների հետ վերադարձումը և այլն։ Մեզ մոտ հազարին մոտ մարդ էր արձագանքել, պատրաստ էին, ժողովուրդն էլ բավական ակտիվ արձագանքում էր»,- ասաց Մանուկյանը։ Նա նշեց, որ ՇԱԳԱՄ-ը կանգնած է Սէֆիլյանի կողքին. «Բնականաբար։ Մենք ո՞նց կարող ենք չկանգնել նրա կողքին։ Այն մարդիկ, ովքեր անդամագրվել են, ևս պատկերացնում էին, որ նման բան կարող է լինել։ Այս ամեն ինչը կազմակերպված բնույթ է կրում։ Նաև «Սուր անկյուն» հաղորդաշարը պետք է նշել, որովհետև դրամից հետո պարզ էր, որ մի ախմախ բան պետք է անեն։ Շատ պրիմիտիվ են սրանց քայլերը»։

Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասների, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու վերաբերյալ, Պավլիկ Մանուկյանը հումորով պատասխանեց. «Ես չեմ զարմանա, որ «նյույորքյան երկվորյակներ»-ը գրավելու մեջ էլ կարող են Ժիրոյին մեղադրել կամ Իրաքում ահաբեկչության մեջ։ Շատ առեղծվածային բաներ կան»։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ մեզ փոխանցեց, որ ավտովթարի մասին այլ մանրամասներ, նախաքննության գաղտնիքից ելնելով, չեն կարող ասել։ Հետախուզման մեջ գտնվող անձն էլ դեռ չի հայտնաբերվել։

«Սուր անկյուն» հաղորդաշարը (Սէֆիլյանի մասին պատմող հատվածը՝ 26-րդ րոպեից)

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված