«Կալանավորում են մեր հայրենիքի ազատագրումը». Փաշինյանն ու Փոստանջյանը դատապարտեցին Սեֆիլյանի ձերբակալումը
Իրավունք
Ազգային ժողովում ընթանում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը, որը սկսվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ կապված «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյան ձերբակալման հետ.
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ մենք գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։ Սրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ դեռևս մեկ տարի երեք ամիս առաջ Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել, ըստ էության՝ նախաքննություն չկա էլ, և հիմա երկրորդ քրեական գործն է հարուցվում։ Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են «քրեական հոդվածների տանիքի տակ»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից։
Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի` դատապարտող ելույթ ունեցավ նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
«Մարդիկ, ովքեր պատրաստ են մեկնել առաջին գիծ, ռազմաճակատ և ազատագրել մեր հայրենիքը։ Այս հայտարարություններից հետո մարդկանց կալանավորում են։ Փաստորեն, կալանավորում են մեր հայրենիքի ազատագրումը»,-ասաց Փոստանջյանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին