Կալանավորված գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Իրավունք
Առողջական խնդիրների պատճառով պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ վերջինս հունիսի 4-ին տեղափոխվել էր Երևանի կայազորային հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպատճառաբանված։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին