Իրանում բանկիրների պաշտոնաթողություններ են սկսվել
Իրան
Իրանում պայքար Է ծավալվել բարձրաստիճան պաշտոնյաների գերեկամուտների դեմ, խոշոր բանկերի միանգամից մի քանի ղեկավարներ կամավոր հեռացել են կամ պաշտոնաթող են արվել տնօրենների խորհրդի կողմից: Օրերս հայտնի Է դարձել «Ռեֆահ» բանկի ղեկավարության կազմում աշխատանքից ազատվածների մասին, հունիսի 30-ին ISNA գործակալությունը հաղորդել Էր միանգամից երեք՝ «Մելյաթ», «Սադերաթ» եւ «Ղարսոլհասանե մեհր» բանկերի կառավարիչների պաշտոնաթողության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ պաշտոնաթողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մամուլում հաղորդագրություններ են հայտնվել մի շարք պետական կառույցների թոփ-մենեջերների «աստղաբաշխական աշխատավարձերի» վերաբերյալ: Անցած շաբաթ Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախագահ Հասան Ռոուհանիին կարգադրություն Է արել ուսումնասիրել այդ հարցը եւ արդյունքների մասին զեկուցել ժողովրդին:
Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, պետական ընկերությունների, բանկերի եւ նախարարությունների՝ «ամոթը կորցրած» առանձին ներկայացուցիչներ ամսական ստանում են 40 միլիոնից մինչեւ 60 մլն թուման՝ մոտավորապես 11,5 հազարից մինչեւ 17 հազար դոլար: Մինչդեռ Իրանում միջին աշխատավարձը չի գերազանցում ամսական 400 դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը