Բերեզովսկին ֆինանսավորել է Բրիտանիայի արքայազնին. Sunday Times
Համաշխարհային Մամուլ
Sunday Times-ը գրում է, որ Բրիտանիայի արքայազն Մայքլ Քենթսկին մի քանի տարի շարունակ 320 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ կես միլիոն դոլար) է ստացել ռուս միլիարդատեր՝ Բորիս Բերեզովսկուց։
Արքայազն Մայքլը Եղիսաբեթ II թագուհու մոտ և Նիկոլայ II կայսրի հեռավոր ազգականն է համարվում, որին արտաքնապես շատ է նման։
Բերեզովսկու և արքայազնի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները տարբեր կերպ են բացատրել ֆինանսական օգնության նպատակը։ Ոմանք ասում են, որ Բերեզովսկին օգնել է, որպեսզի արքայազնը կարողանա Քենսինգթոնյան (Kensington) պալատում գնած բնակարանի գինը վճարել։ Սակայն մի մասն էլ պատմում են, որ այդ գումարը ռուս միլիարդատերը տրամադրել է արքայազնի գրասենյակի վարձավճարը մուծելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)