Միչիգանում երկու դատական պրիստավներ են սպանվել հրաձգության հետեւանքով
Աշխարհ
ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում երկու մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով, հաղորդել է տեղի շերիֆ Փոլ Բեյլին:
Սենտ Ջոզեֆ քաղաքում տղամարդը հրաձգություն է սկսել դատարանի շենքի մոտ: Նա սպանել է երկու դատական պրիստավների եւ վիրավորել եւս մեկին, ինչից հետո գնդակահարվել է ոստիկանների կողմից:
Ոստիկանության՝ վերքեր ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն, հաղորդել է Associated Press-ը:
Շերիֆի խոսքով՝ հարձակվողը եղել է բանտարկյալ, որը պահապան զինվորներից խլել է զենքը եւ սկսել կրակել:
Նահանգապետ Ռիկ Սնայդերը Twitter-ում գրել է, որ ոստիկանությունն իրադրությունը վերցրել է հսկողության տակ, հրաձգության փաստով հետաքննություն է սկսվել, հաղորդել է BBC-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում