Մոսկվան Բաքվի հետ կնքելու է սպառազինության նոր պայմանագրեր
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցից առաջ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի առաջատար գործընկերներից մեկը, ռուսական սպառազինության մատակարարումները Ադրբեջան շարունակվում են՝ համաձայն կնքված պայամանագրի, և Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի համաձայն, 2011-2015-ին, 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է սպառազինության ներմուծումը Ռուսաստանից, նախորդ հինգ տարում ՌԴ սպառազինության ողջ արտահանման 4,9 տոկոսը գնացել է Ադրբեջան:
Ռուսական մամուլի գնահատմամբ, խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում