«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել է Մոսկվայում (տեսանյութ)
Աշխարհ
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով: Նա ձերբակալվել է քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից խոշոր գումար շորթելու քրեական գործի շրջանակում:
Ըստ հետաքննության՝ նախորդ տարվա դեկտեմբերին հանցագործները ռեստորանի մոտ հրաձգություն են կազմակերպել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել:
Կալաշովին համարում են ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Երեք տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի տեղը, փոխանցում է Вести-ն:
«Կալաշովը ձերբակալվել է երեկ՝ ռեստորանում: Նա հարցաքննվել է սպանության գործի շրջանակում: Մոտ ժամանակում նրան մեղադրանքներ կներկայացվեն և կորոշվի խափանման միջոցը»,- հայտնել են իրավապահ մարմիններում:
Կալաշովին վերագրվում է «Էլեմենտ» ռեստորանի տիրոջից խոշոր գումար շորթելու կազմակերպումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում