Թուրքիայում թաքնվող գրոհայինի նկատմամբ Ռուսաստանը պատրաստվում է Ինտերպոլով միջազգային հետախուզում հայտարարել
Աշխարհ
Հյուսիսային Կովկասում զինված հանցախմբի առաջնորդներից մեկի՝ Ասլանբեկ Վադալովի նկատմամբ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը փաստաթղթեր է պատրաստում Ինտերպոլով միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ ՌԴ գլխավոր դատախազությունում աղբյուրին վկայակոչելով:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը հրապարակել է Թուրքիայում թաքնվող 12 չեչեն ահաբեկչի անուններից բաղկացած ցանկ և կոչ է արել Անկարային՝ նրանց արտահանձնել Ռուսաստանին: Այդ ցանկի մեջ է եղել նաև Վադալովի անունը:
Նման հայտարարությամբ Կադիրովը հանդես է եկել այն բանից հետո, երբ թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով տեղի հատուկ ծառայություններին, Ստամբուլի օդանավակայանում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունների հնարավոր կազմակերպիչ են անվանել չեչեն Ահմեդ Չատաևին, ով նախկինում աշխատել է «Իմարաթ Կավկազ» հանցավոր կազմակերպության առաջնորդ Դոկու Ումարովի համար, իսկ նրա մահվանից հետո միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Կադիրովի խոսքով՝ նա արդեն նախազգուշացրել է Անկարային Չեչնիայի տվյալ քաղաքացիների մասին, բայց որպես պատասխան հնչել են նրանց արտահանձնման մասին «զուտ խոստումներ»:
«Ընթանում է Ինտերպոլով նրան միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց՝ ձերբակալության և արտահանձնման նպատակով»,- ասել է Գլխավոր դատախազությունում թերթի աղբյուրը: Ինչպես նշում է թերթը, Կադիրովի ցանկից վեց մարդ արդեն Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ է, այդ թվում և Չատաևը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում