ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն օգոստոսին
Աշխարհ
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին` Բաքվում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:
«Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հաստատել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում հաստատել էր երեք երկրի ղեկավարների հանդիպման նախապատրաստման փաստը' նշելով, որ այն կարող է լինել մոտակա ժամանակներում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում