Թրամփը Սանդերսի կողմնակիցներին կոչ է արել անցնել իր շարքերը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր շարքերն անցնելու կոչ է արել դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին:
«Բեռնիի բոլոր ընտրողներին, ովքեր ցանկանում են դադարեցնել վատ առեւտրական համաձայնագրերը եւ հատուկ գլոբալ շահերը. մենք գրկաբաց ողջունում ենք ձեզ: Մարդիկ՝ ամենից առաջ»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Սանդերսը հուլիսի 12-ին պաշտոնապես պաշտպանել է Հիլարի Քլինթոնի՝ որպես Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի թեկնածությունը: Մինչ այդ քաղաքական գործիչը վարում էր սեփական ընտրարշավը եւ երկար ժամանակ Քլինթոնի միակ մրցակիցն էր նույն կուսակցությունից: Իր ելույթում Սանդերսն, ինչպես եւ նախկինում, կոչ է արել թույլ չտալու, որ Թրամփը երկրի նախագահ ընտրվի:
Վերջինս իր հերթին հայտարարել է, որ «Բեռնին այժմ պաշտոնապես կոռումպացված համակարգի մի մասն է»: Դա ասելով՝ նա նկատի ունի ինչպես Քլինթոնին, այնպես էլ Բարաք Օբամայի գործող վարչակազմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում