Նոր ռազմավարությամբ Քերին մեկնում է Մոսկվա. WP
Աշխարհ
Washington Post պարբերականը բացահայտել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Մոսկվա կատարվելիք այցի մասին պլանները:
Ըստ թերթի՝ Ջոն Քերին Ռուսաստանի իշխանություններին կառաջարկի նոր նախաձեռնություններ՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի շուրջ:
Առաջարկվելու է հետախուզական տվյալների փոխանակման համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Բացի այդ, պետքարտուղարը կառաջարկի համաժամանակացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարվածները ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:
Հիշեցնենք, որ Քերին Մոսկվա կժամանի արդեն վաղը: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Շոշափվելու են Սիրիայի, Ուկրաինայի և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ թեմաները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում