Մահացել է «Կոզա Նոստրա»-ի բոսը
Աշխարհ
Իտալիայում մահացել է 83-ամյա Բերնարդո Պրովենցանոն, ով համարվում է «Կոզա Նոստրա»-ի առաջնորդը: Իտալական մաֆիայի բոսը, ով բանտում էր 2006 թվականից, երկար ժամանակ լուրջ հիվանդ է եղել, հայտնում է ren.tv-ն:
Նշվում է, որ գանգստերը 1993 թ. Սիցիլիայում ղեկավարում էր հզոր հանցավոր կազմակերպությունը: Նա զբաղեցրել էր ոստիկանության ձեռքն ընկած «կնքահայր» Տոտո Ռիինայի տեղը:
Հիշեցնենք, որ Պրովենցանոն ձերբակալվել էր 2006 թ., այն բանից հետո, երբ նա 43 տարի հաջողությամբ թաքնվում էր իրավապահ մարմիններից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում