Խորհրդավոր գեյշա՝ Թբիլիսիի հին շենքերից մեկում (լուսանկարներ)
Աշխարհ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դավիթ Աղմաշինեբելիի պողոտայի №26 շենքի մուտքի պատերին վերանորոգման ժամանակ հետաքրքիր որմնանկարի հատված են հայտնաբերել: Այս մասին գրում է Նովոստի Գրուզիան:
Նկարում գեյշա է պատկերված՝ նստած ջրի ափին, ձեռքին՝ ճապոնական ազգային գործիք՝ սյամիսեն:
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ հայտնի չեն ո՛չ որմնանկարի հեղինակը, ո՛չ դրա ստեղծման հստակ տարեթիվը: Նկարի գույներն ու ընդհանուր պատկերը բավական վնասված են, սակայն մասնագետները փորձում են վերականգնել այն:






















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում