Նիսում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. զոհերի թիվը հասել է 80-ի (տեսանյութ)
Աշխարհ
Բեռնատար ավտոմեքենան մխրճվել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Հարձակման զոհերի թիվը այս պահին հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, հաղորդում է Reuters-ը:
Բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին:
Հարձակումից հետո ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել:
Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: Վարորդի ինքնության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում