Հայտնի է դարձել Նիսում մարդկանց ամբոխի մեջ բեռնատարով մխրճված ահաբեկչի ինքնությունը
Աշխարհ
Լրագրողներին հայտնի է դարձել ահաբեկչի ինքնությունը, ով բեռնատարով մխրճվել է Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ:
Ահաբեկիչը ծագումով Թունիսից 31-ամյա մի տղամարդ է, ով քաղաքի մշտական բնակիչն էր, հաղորդում է տեղական Nice Matin պարբերականը: Նրա ինքնությունը հաստատող փաստաթուղթը հայտնաբերվել է բեռնատարում:
Հանցագործը փոխհրաձգության ժամանակ վնասազերծվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք:
Ըստ վերջին տվյալների` ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 80-ի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում