«Իսլամական պետությունը» ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրում է բրիտանական The Daily Mail-ը:
«Ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալներով՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին' Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
Հարձակման զոհերի թիվը 80 է , վիրավոր է ավելի քան 120 մարդ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում