Թուրքիայում ոստիկանական կենտրոնի վրա հարձակում է իրականացվել
Աշխարհ
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հնչեցված պատասխան կրակոցների հետևանքով վիրավորվել են հարակից տան տանիքում գտնվող 40-ամյա մի մարդ և նրա 10-ամյա որդին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Երեխայի կյանքը վտանգված է:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ' հարձակման հեղինակները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն են, ում հայտնաբերելու նպատակով Սիիրթում գործողություն է սկսվել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում