Ականատեսները՝ Նիսի ողբերգության մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհ
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ բեռնատար է մխրճվել: Վարորդը խոյահարել է ամբոխին Բաստիլի օրվա պատվին հրավառության պահին: Միաժամանակ բեռնատարը գրեթե 2 կմ քշել է մեծ արագությամբ`զիգզագներով, ջանալով հնարավորինս շատ մարդ ճզմել: Դրանից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ: Արդյունքում նա սպանվել է ոստիկանության կողմից: Վերջին տվյալների համաձայն, հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում են:
«Դա լիակատար քաոս էր: Մենք ամենուր ցանուցիր մարմիններ տեսանք», - նշում է AFP-ի լրագրող Ռոբերտ Հալովեյը, որը ռեպորտաժի համար նկարահանում էր հրավառությունը:
«Բեռնատարը մեծ արագությամբ եկավ: Մենք սկզբում չկարողացանք հասկանալ, թե ինչ է կատարվում, հետո ես կրակոցների ձայն լսեցի եւ նետվեցի գետին: Երբ վեր կացա, շուրջս մարմիններ էին, իմ կողքին արյան մեջ շնչահեղձ էր լինում փոքրիկ երեխա, որին փորձում էր փրկել ինչ-որ կին: Ես երբեք չեմ մոռանա այդ սարսափը»,-նշել է Լիոնից հրավառության համար Նիս եկած Ժեռարը:
«Ես ոչինչ չէի կարողանում հասկանալ, աղաղակներ լսեցի, կրակոցներ, ինչ-որ մեկը ձեռքիցս քաշեց և մենք վազեցինք հյուրանոցի սպասասրահ, այնտեղ շատ մարդիկ կային, որոնք լաց էին լինում, բղավում էին, ես ցնցված էի», - նշում է Նիսի բնակչուհի Քրիստինը:
Անգլիական ափին կոնֆետ վաճառող Մայքը ոտքից վիրավորվել է. «Ես մայթին էի, ապրանք էի դասավորում: Տեսա մոտեցող բեռնատարը, որը մխրճվեց մարդկանց ամբոխի մեջ, տեսա վարորդին ինձնից 2 մ հեռավորության վրա, նա կրակեց և ոտքից վիրավորեց ինձ, ես ընկա եւ տեսա, թե ինչպես բեռնատարը ներխուժեց ամբոխի մեջ և սպանում էր մարդկանց»,- հայտնում էր RFI-ն:






















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում