Տեսանյութ Նիսում ահաբեկչի վնասազերծման վայրից
Աշխարհ
Twitter սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են ֆրանսիացի իրավապահները շրջափակում Նիսի ահաբեկչի բեռնատարը, որով նա մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ:
Կարճատև փոխհրաձգությունից հետո ուժայիններին հաջողվել է վնասազերծել հանցագործին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձև շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի և Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության և խուլիգանության համար։
BREAKING: Moment police stormed and killed #NiceAttack truck driver video released pic.twitter.com/b4wLEEd6uy
— Amichai Stein (@AmichaiStein1) 15 июля 2016 г.


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում