Բելգիայի իշխանությունները Նիսի ահաբեկչության պատճառով չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21-ի ազգային տոնը
Աշխարհ
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել Նիսում կատարված ահաբեկչությունից հետո եւ չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21-ի ազգային տոնի առթիվ հանդիսությունները: Այս մասին հաղորդել է Belga գործակալությունը:
Վարչապետի խոսքով՝ թագավորության հատուկ ծառայություններն առայժմ որեւէ կապ չեն բացահայտել Նիսի ահաբեկչական գործողության եւ Բելգիայի միջեւ: Բելգիայի Սպառնալիքների վերլուծության համակարգող մարմինը (ОСАМ) որոշում է կայացրել երկրում հակաահաբեկչական պատրաստության մակարդակը երրորդ՝ նախավերջին նշագծում պահպանել՝ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո: «Բացառված չէ, որ ОСАМ-ը նոր գնահատական սահմանի»,- նշել է Շառլ Միշելը:
Հուլիսի 21-ին Բելգիայում նշվում է ազգային տոնը, 1831 թվականի այս օրն ընտրությունների արդյուքում գահ բարձրացավ Լեոպոլդ Ա թագավորը, որը խորհրդարանում Սահմանադրությանը հավատարմության երդում տվեց: Այս իրարադարձությունը սկիզբ դրեց Բելգիայի պետականությանը, որը մեկ տարի առաջ հեղափոխության շնորհիվ դուրս էր եկել Նիդեռլանդների կազմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում