Լավրով-Քերի հանդիպումը շարունակվում է ավելի քան չորս ժամ
Աշխարհ
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները' հայտնելով, որ հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով' 11:00-ին): Հանդիպման օրակարգում Սիրիայի իրադրությունն է, պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաև' ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերը:
Քերիի այցին ընդառաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մոսկվայում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Նախօրեին Քերիին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահի հետ բանակցություններն անվանել է «բաց և լուրջ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում