Նիսի օդանավակայանը տարհանվել է (տեսանյութ)
Աշխարհ
Նիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:
Ականատեսները հայտնում են, որ շինության ներսում զինվորականներ են: CBCNews-ի թղթակից Թոմաս Դայգլը, դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով, հայտնել է, որ տարհանման պատճառը օդանավակայանում թողնված փաթեթն է եղել:
Ավելի ուշ նա նոր գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իրադրությունը կարգավորվել է և ուղևորներին թույլատրում են մտնել օդանավակայան:
Հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բեռնատարի վարորդը իրավապահների կողմից վնսազերծվել էր:
Nice airport being evacuated #cbc pic.twitter.com/fgn2jEVgHo
— Thomas Daigle (@thomasdaigle) 15 июля 2016 г.


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում