«Վաղը մեր պատիվը բարձրանալու է». Դավութօղլու
Աշխարհ
Այս գիշերը կարող է մութ լինել, բայց վաղը մեր պատիվը բարձրանալու է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Այսօր մեր պատվի պաշտպանության օրն է: Ես ժողովրդին կոչ եմ անում առանց վարանելու համախմբվել կառավարության շուրջ»,- ասել է Դավութօղլուն՝ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում` մեկնաբանելով երկրում իշխանությունը զավթելու փորձը:
Դավութօղլուն կոչով դիմել է նաև թուրքական բանակի հրամանատարությանը. «Ես հորդորում եմ ձեզ պաշտպանել ժողովրդի կամքը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում