Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ. թուրք պաշտոնյա
Աշխարհ
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 190 մարդ՝ 41 ոստիկան, 47 քաղաքացիական անձ, 104 մարդ հեղաշրջման աջակիցների կողմից՝ այսպես կոչված՝ «դավադիրներ»:
«Հեղաշրջման փորձը տապալվել է»,- իր ելույթում հայտարարել է գեներալ Դունդարը: Նրա խոսքով՝ 1563 զինվորական, ով մասնակցել է հեղաշրջմանը, ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում