Թուրքիայում իրավիճակը վտանգ է ներկայացնում միջազգային կայունության համար. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների ֆոնին իրավիճակի սրումը վտանգ է ներկայացնում միջազգային և տարածաշրջանային կայունության համար: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մոսկվայում խիստ մտահոգված են Թուրքիայի Հանրապետությունում վերջին իրադարձությունների առնչությամբ: Այդ երկրում գոյություն ունեցող ահաբեկչական վտանգների և տարածաշրջանում զինված հակամարտության ֆոնին ներքաղաքական իրավիճակի սրումը բարձր վտանգ է ներկայացնում միջազգային և տարածաշրջանային կայունության համար»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղադրված հայտարարությունում:
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում