Հայտնվել է թուրք ապստամբների զանգվածային ձերբակալությունների տեսանյութը
Աշխարհ
Համացանցում շարունակում են ի հայտ գալ տեսանյութեր Թուրքիայից, որտեղ այս գիշեր ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Ներկայում իշխանությունները լիակատար վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը, իսկ ապստամբներին սկսել են զանգվածաբար ձերբակալել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբություն իրականացրած զինծառայողները, ձեռքերը վեր պարզած, հանձնվում իշանություններին Բոսֆորի կամրջի վրա:
Նաև համացանցում հայտվել են Թուրքիայի այլ շրջաններից զինվորականների ձերբակալման կադրերը:
Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ 2839 անձինք ձերբակալված են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում