Թրամփը զգալիորեն կրճատել է Քլինթոնից տարբերությունն ԱՄՆ-ի նախընտրական արշավում. հարցախույզ
Աշխարհ
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն ապահովել է Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ իր առաջադրումը, զգալիորեն կրճատել է ընտրողների շրջանում ժողովրդականության իր հետ մնալը դեմոկրատների ճամբարից մրցակցուհի Հիլարի Քլինթոնից: Այս մասին են վկայում նոր համազգային հարցման՝ հուլիսի 17-ին հրապարակված արդյունքները, որը կատարել են The Washington Post թերթը եւ ABC հեռուստաալիքը:
Ստացված տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին իր ձայնն Է պատրաստ տալու հարցվածների 43 տոկոսը: Քլինթոնին մտադիր է պաշտպանել հարցման մասնակիցների 47 տոկոսը: Եվս 10 տոկոսն առայժմ չի կարողացել որոշել, թե ում է ընտրելու: Թեկնածուների միջեւ տարբերությունն այժմ կազմում Է 4 տոկոսային կետ: Անցյալ ամսին այն կազմում էր 12 տոկոսային կետ:
Հուլիսի 11–14-ն անցկացված հարցմանը մասնակցել է 816 գրանցված ամերիկացի ընտրող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում