Մեծ Բրիտանիան չի հրաժարվի Եվրոպայում առաջատար դերից, չնայած Brexit-ին. Բորիս Ջոնսոն
Աշխարհ
Մեծ Բրիտանիան մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում համագործակցության գործընթացներում իր առաջատար դերից՝ չնայած Եվրամիությունից դուրս գալուն: Այս մասին լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:
«Հաղորդումը, որը ես պատրաստվում եմ հայտնելու (ԵՄ-ի) Խորհրդի՝ մեր բարեկամներին, այն է, որ մենք պարտավոր ենք կատարել ժողովրդի կամքը եւ դուրս գալ Եվրամիությունից, բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե մենք լքում ենք Եվրոպան»,- մեջբերում է անում Ջոնսոնի խոսքից Reuters գործակալությունը: «Մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվելու մեր առաջատար դերից այն բանում, ինչը վերաբերում է համագործակցությանը Եվրոպայում եւ ամեն տեսակ մասնակցությանը»,- հավելել է նա:
Եվրասկեպտիկ Ջոնսոնը կմասնակցի հանրակցության արտաքին գործերի նախարարների պլանային հանդիպմանը, որտեղ, սակայն, չի քննարկվի Brexit-ն, այլ խոսքը, մասնավորապես, կվերաբերի Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի հետ Եվրամիության հարաբերություններին: ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հուլիսի18-ին նաեւ աշխատանքային հանդիպում կանցկացներն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում