Մոուրինյուն կստիպի մյուսներին կրկին վախենալ «Մանչեսթեր Յունայթեդից». Բեքհեմ
Սպորտ
Դևիդ Բեքհեմը լավատեսորեն է տրամադրված և հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ կհասնի հաջողությունների:
«Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստը անդրադառնալով պորտուգալացի մասնագետին նշել է.
«Կարծում եմ` Մոուրինյուի նշանակումը դրական ազդեցություն կունենա: Սա մեծ քայլ եմ համարում: Շատ եմ հարգում Լուի Վան Գալին, սակայն նրա ժամանակ չեղավ այն, ինչ ակնկալվում էր: Կարծում եմ «Յունայթեդի» համար սա նոր սկզբ է: Վերջին տարիներին թիմում շատ բան է փոխվել: Մուրինյուն, սակայն, գիտե, թե ինչպես տիտղոսներ նվաճել, նա գիտե, թե ինչ է ուզում: Նա կստիպի մյուսներին կրկին վախենալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մեր թիմը միշտ այնպիսին է եղել, որ մրցակիցը գալով «Օլդ Թրաֆորդ» պատրաստվել են պարտության»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու