«Հրապարակ». Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի․ Սերժ Սարգսյանը՝ ղարաբաղցիներին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ' Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլև ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող:
Որից հետո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություններն էլ էդ «զնակն» էին պարունակում' օգոստոսին սպասվելիք հանդիպումից առաջ' ցույց տանք, որ հողեր չենք տալու, սակայն, Երևանում սկսված «սաբիտյաների» հետ կապված, մի քիչ այլ կերպ ստացվեց»: Իսկ ԼՂՀ սահմանադրության մասով որոշում կայացվե՞ց, հետաքրքրվեցինք մենք։ «Չէ, դեռ պետք է սպասենք, էդ էլ երևի՝ կապված Երևանի դեպքերի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից