Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը 360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է 

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Խորենացու դեպքերի մասին

Հասարակություն

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը.

«Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի։

Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու եւ անառարկայական չդիտվելու համար նշեմ Ղարաբաղում եւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետեւյալ երեք կոնկրետ իրադարձությունները.

1. Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.

2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։

3. Եւ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը եւ դրա հետեւանքով այս օրերին Երեւանում ստեղծված գերլարված իրավիճակը։

Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ եւ իմ տեսակետը պարտադրել հասարակությանը։ Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝

ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, եւ

բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։

Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.

– Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։

– Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը։

– Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։

– Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։

– Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. Փաշինյան
Ամենադիտված