Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ինչո՞ւ հեռացավ Գևորգ Կոստանյանը

Վերլուծական

Ժողովրդավարական երկրներում, երբ պաշտոնյան հրաժարական է տալիս, հայտարարվում են պատճառները: Հասարակությունը, որպես կանոն, հավատում է այդ պատճառներին, որովհետև արևմուտքում իշխանությունները ձևավորվում և վերահսկվում են ընտրողների կողմից և, որպես կանոն, հավատարիմ են մնում բաց ու թափանցիկ աշխատելու գործելաոճին:

Օրինակ՝ անիմաստ է տողատակեր փնտրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականի գործընթացում, որովհետև ակնհայտ էր, որ այս գործիչը, քաղաքական սկզբունքերից ելնելով, չէր կարող իրականացնել ԵՄ-ից իր երկրի դուրս բերման գործընթացը:

Հայաստանում իշխանությունների բաց գործունեության և հաշվետվողականության սկզբունքները չեն գործում: Բարձրաստիճան պաշտոնյաները գնահատվում են ոչ թե քաղաքական, մասնագիտական սկզբունքների, այլ անձնական հավատարմության դաշտում:

Եթե լինում են պաշտոնանկություններ, ապա դրանք հիմնականում պայմանավորված են ներիշխանական խարդավանքներով, վերադասավորումներով ու բացառապես Բաղրամյան 26-ի կամքով:

Մեր երկրում տխուր օրինաչափությամբ, տարբեր են լինում հրաժարականների ու պաշտոնանկությունների իրական և հայտարարվող պատճառները:

Թերևս սա է պատճառը, որ ժողովրդի մեծ մասը չի հավատում, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ինքնակամ կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով: Ու սա այն դեպքում, որ Կոստանյանը չորս տարի առաջ ուղեղի կաթված է տարել և բուժման կուրս անցել:

Գուցե այսօր հին հիվանդությունն ու ցավերը գլուխ են բարձրացրել ու մարդն իսկապես առաջնահերթ է համարում իր առողջությամբ զբաղվելը:

Սակայն, միևնույն է, մամուլն ու հասարակությունը իրենց պատճառներն են «փնտրում», մանավանդ Կոստանյանի ղեկավարած ոլորտը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է՝ օրական տասնյակ անմեղների մեղադրականը հաստատելով կամ իրական մեղավորներին տանիք դառնալով: Անձամբ Կոստանյանը հրաժարական պետք է տար 2015-ի սկզբին, եթե մի փոքր սկզբունքայնություն կամ մասնագիտական արժանապատվություն ունենար և հասկանար, որ Պերմյակովի ոճրագործությունից հետո, գյումրեցիների ցասումը միանգամայն արդարացի է, և ինքը տեղին է հայտնվել քննադատության կիզակետում:

Բայց Հայաստանում ձախողումը, առավել ևս հանրային կարծիքը, քննադատությունը հրաժարականի պատճառ չեն: Հասարակությունն այնքան չի վստահում իշխանություններին, պաշտոնյաներին, որ Կոստանյանի պարագայում կասկածի տակ է դրվում անգամ մարդու առողջական խնդիրները:

Տարբեր վարկածներ կարող ենք լսել, որ արդեն նախկին դատախազը բարձրաստիճան ու ազդեցիկ պաշտոնյայի հետ է գժտվել, կամ նրան հուշել են հեռանալ, որովհետև հուլիսի 17-ի միջադեպը  կադրային վերադասավորումների անհրաժեշտություն է ծնել, և այս մեկը՝ դրա շարքից է:

Եթե Կոստանյանն իսկապես առողջական խնդիրներ ունի, ապա նա կվիրավորվի շրջանառվող վարկածներից, սակայն ճիշտ կլիներ ավելի վաղ վիրավորվեր, երբ ջերմեռանդորեն պաշտպանում էր մի համակարգ, որը հանրության համար դարձել է ստի և կեղծիքի խորհրդանիշ:

Եթե Կոստանյանը գոնե պաշտոնապես ինքնակամ է հեռացել, ապա ԱԱԾ առաջին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել է պաշտոնից՝ նախագահի հրամանագրով: Այս ազատման և ոստիկանությունում տեղի ունեցող կադրային փոխատեղումների պատճառների մասին պաշտոնապես լռում են, սակայն դրանց և հուլիսի 17-ի միջադեպի կապը կարող է ավելի ակնհայտ լինել:

Ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել հուլիսի 17-ի միջադեպը, և ինչո՞ւ դրա հանգուցալուծման գործընթացում իրավապահները կորցրեցին իրենց գործողությունների համաչափությունը:

Մինչև չտրվեն այս հարցերի քաղաքական, մասնագիտական գնահատականները, հասկանալի չեն լինելու ԱԱԾ-ում կամ Ոստիկանությունում կատարվող պաշտոնանկությունների և նշանակումների իրական պատճառները:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված