Ուկրաինայում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով համաժողովը
Հասարակություն
Ուկրաինայի Վինիցա քաղաքում կկայանա «Պոդոլիայի հայերը. Պատմություն և արդիականություն» խորագրով գիտագործնական համաժողով:
Ինչպես հաղորդում է «AnalitikaUA.net»-ը, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը տեղեկացրել է, որ համաժողովը նվիրված է Մոգիլյով-Պոդոլսկում գտնվող հայկական եկեղեցու հիմնադրման 225-ամյակին: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ուկրաինացի հայտնի գիտնականները:
Մոգիլյով-Պոոլսկում հայերը հիմնվել են 18-րդ դարի առաջին տասնամյակում: Առաջին հայկական սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1743 թվականին, իսկ 1791-ին հիմնվել է երկրորդ հայկական եկեղեցին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)