Հանրահավաքն ավարտվեց՝ կրկին հավաքվելու պայմանավորվածությամբ
Հասարակություն
22.20
Ազատության հրապարակում օգոստոսի 6-ի հանրահավաքն ավարտվեց առանց միջադեպերի: Ամենավերջում ցուցարարներից մեկը հորդորեց գոստոսի 8-ին և 9-ին ավելի շատ քաղաքացիների գալ Ազատության հրապարակ՝ պայմանավորելով օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմամբ: Ըստ նրա՝ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը կարող է կանխել այդ հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցում հնարավոր զիջումները:
20.00
Ազատության հրապարակում շարունակվում են հակակառավարական ամենօրյա ցույցերը: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց ու շուրջ 2 շաբաթ չհանձնելուց հետո «Սասնա ծռեր» խմբին պաշտպանող քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի: Հանրահավաքի սկզբում ելույթ է ունեցել Մհեր Մկրտչյանի այրի Թամարա Հովհաննիսյանը:
Ուղիղ միացումը՝ azatutyun.am-ի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ