Երաժշտին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը եղել է խմած. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոի 6-ին ավտովթարի և մահվան ելքով վրարերթ կատարելու մեջ: Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նա ենթարկվել է բժշկական փարձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա մեքենա վարելու իրավունք չի ունեցել:
Օգոստոսի 6-ին ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Վթար-վրաերթի հետևանքով Կ. Գալստյանը, Կ. Կարապետյանը և Կ. Ժամխարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 01:00-ի սահմաններում Կ. Ժամխարյանը գիտակցության չգալով՝ մահացել էր:
Մանրամասն կարդացեք shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ