Մհեր Սեդրակյանի տղայի վարորդը Սարի թաղի «հերոսներից» մեկն է. (տեսանյութ) Armtimes.com
Հասարակություն
Armtimes.com-ը օրերս անդրադարձել էր Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում հուլիսի 29-ի գիշերը տեղի ունեցած միջադեպին, որին քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ էին մասնակցել: Նրանցից բացի մեզ հայտնի էր դարձել, որ ոստիկանների թիկունքից մահակներով առաջ շարժվող անձանց հետ «մարտնչողներից» մեկը 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը:
Մահակով առաջ շարժվողներից մեկն էլ, armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանի վարորդն է՝ Տիգրան Մելոյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ