Հայ աղջիկն ընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ
Հասարակություն
Կիպրոսի Լառնակա քաղաքում ավարտվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամառային հավաքը' «ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան» խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, հավաքի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Աննա Օհանյանն ընտրվել է EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ:
Ավելի վաղ' օգոստոսի 5-ին կայացած EDS ամենամյա ժողովի ընթացքում, կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ:
Միանալով այս կազմակերպությանը' ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին առավելագույն' 10 ձայնով մասնակցելու հնարավորություն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)